Իրադարձություններ Հայաստանում
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի և Գործադիր Վարչության հանդիսավոր նիստ` նվիրված Սամվել Թորոսյանի 75-ամյակին
Առողջապահության ազգային ինստիտուտում հուլիսի 15-ին՝ կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի և Գործադիր Վարչության հանդիսավոր նիստ օրակարգում երկու կարևոր իրադարձության: Առաջինը՝ Ասոցիացիայի Խորհրդի անդամ, հոգեբույժ Սամվել Արսենի Թորոսյանի 75-ամյակը նշելու հանդիսությունն էր, որի շրջանակում ներկայացվեց նվիրյալ անհատի հսկայական ներդրումը հոգեբուժության ասպարեզում, հիշատակվեցին նրա գործունեության կարևոր ձեռքբերումները, ներկայացվեցից շնորհավորական ուղերձներ:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը:
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Ասոցիացիայի կողմից ստեղծվող գիտական խորհրդին, որն ունենալու է կարևոր գործառույթներ:
Միջոցառման մասին մանրամասներ պարզեցինք Հայկական բժշկական ասոցիացիային նախագահ, հոգեբույժ Արմեն Սողոյանի հետ զրույցի ժամանակ:
- Տեղի ունեցավ Հայկական հոգեբուժական խորհրդի և վարչության համատեղ հանդիսավոր նիստը՝ նվիրված խորհրդի անդամ Սամվել Արսենի Թորոսյանի 75- ամյակին:
Օրակարգում էր նաև ասոցիացիայի գիտական խորհրդի ստեղծումը:
Ասոցիացիայի նիստերը միշտ բաց են, բայց այս անգամ հրավիրված էին նաև մարդիկ, ովքեր ցանկություն ունեին իրենց սրտի խոսքն ասել, կամ պարզապես կիսել մեր ուրախությունը:
Ասոցիացիայի գիտխորհրդի ստեղծումը կարելի է պատմական համարել: Սովորաբար, գիտական խորհուրդները կազմավորվում են համալսարաններում, տարբեր բժշկական կենտրոններում, բայց ոչ ասոցիացիաներում: Մեր ասոցիացիան այն քչերից է, եթե ոչ միակը, որը հրատարակում է նաև գիտական պարբերական /2009-ից/, որը ընդգրկված է ԲՈԿ ցուցակում, չնայած մինչև այդ ընդունված էր, որ նման կարգավիճակ կարող են ունենալ միայն համալսարանները, կամ բժշկական կենտրոնները: Ուստի մենք առաջամարտիկ ենք այդ ասպարեզում, և փորձելու ենք ստեղծվող գիտական խորհուրդը գործարկել մեր պատկերացրած չափանիշներով, նպատակադրվել ենք, որ խորհուրդը հաստատի գիտական ծրագրերը և գիտական երաշխավորությունները:
Ընդհանրապես, յուրաքանչյուր համալսարան, բժկական կամ այլ գիտական կենտրոն տիրապետում է միայն իր գիտական ներուժին, իսկ ասոցիացիան՝ միավորելով հոգեբուժական ողջ գիտական պոտենցիալը և նաև հոգեբանական պատկառելի գիտական պոտենցիալ ներառում է մարդկային և գիտական հսկայական ներուժ: Այժմ, մենք փորձում ենք գործարկել այդ պոտենցիալը:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYggob3Z' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384